Երևանի ավագանու արտահերթ նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ավագանու անդամները հարգեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրած զինվորների հիշատակը:
Ավագանին քննարկեց ու միաձայն համաձայնություն տվեց Երևանի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ հատկացնելու որոշմանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը տեղեկացրեց, որ այդ գումարն ուղղվելու է հակառակորդի կողմից Արցախի մայրաքաղաքի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնման կապիտալ աշխատանքների իրականացմանը: