Երևանի ավագանին այսօր որոշում ընդունեց, ըստ որի՝ 100 ավտոբուսների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Մուլտի մոթորս» ՍՊԸ ընկերության նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքը ապահովելու նպատակով տրամադրվում է 1 լրդ 825 մլն դրամ:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենք քվեարկությանը չեն մասնակցի, որոշումը կթողնեն մյուսների հայեցողությանը:
Որոշումն ընդունվեց 46 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով: