ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով.
«Ինձ նոր զանգեց լրագրող Սիրանույշ Եղիազարյանը և հուզական ձայնով ասեց, որ ինքը պատրաստ է մեր հերոս, ծնողազուրկ զինվորին, որն անմահանալու է իր քաջագործությամբ, մայրություն անել և իր տունը կտակել նրան։ Դժվար է ներկայացնել այս հուզմունքը։ Մենք անպարտելի ենք»։