Վաղ առավոտից հակառակորդը վերսկսել է հրետակոծել Ստեփանակերտը: Կրակն առավել ինտենսիվ է վերջին 30-40 րոպեի ընթացքում։
Արցախում աշխատող «Լուրեր»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կրկին հարվածում են քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Ադրբեջանի զինուժն այսօր էլ օգտագործում է կասետային ռումբեր։ Սա արդեն 3-րդ օրն է, որ Արցախի մայրաքաղաքը թիրախավորվել է հակառակորդի կողմից։
Մեր նկարահանող խումբը աշխատում է տեղում, քիչ ավելի ուշ կներկայացնենք մանրամասներ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։