ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերն ավելացնել 40 մլրդ դրամով, իսկ տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6.8 տոկոս: Հիշեցնենք՝ այս նախագիծը քննարկվելու է վաղը տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստում:
«Վերանայվել են մինչև տարեվերջ կանխատեսումները, որոնք հիմք են հանդիսացել առաջարկվող նախագծի համար: Ակնհայտ է, որ ռազմական դրությունը ունենալու է իր ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա»,- հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: