Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով՝ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների, հանդես են եկել ուժեղ հայտարարությամբ: Այժմ մենք ենք հայտարարություն պատրաստում»,- ասել է Լավրովը: