Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է կոմուլյատիվ բեկորային կամ, ինչպես ընդունված է ասել, կասետային չպայթած ռումբերի լուսանկարներ՝ կոչ անելով մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում ձեռք չտալ:
«Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։
Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր»,- նախազգուշացրել է տեղեկատվական շտաբը։