Սա համազգային դրահամավաք չէ, այլ վերածվել է համազգային մեծ շարժման։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը։
«Չկա աշխարհում մի հայ համայնք, որը չի մասնակցում այս դրամահավաքին։ Նվիրատվություններ են արվում Ամերիկա, Եվրոպա, Ավստրալիա մայրցամաքներից»։
Արշամյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենակիցներին ու հայկական բարեգործական կառույցներին և բարերաներին։
«Մենք այստեղ կանգնած ենք երկուսով՝ ես և Արծրուն Հովհաննիսյանը։ Ինձ մոտ զգացողություն է, որ Արծրունը մեր առաջնագիծն է մարմնավորում, իսկ ես՝ համեստս, համայն հայությանը։ Պետք է ունենանք ամուր թիկունք և հաջողություններ կգրանցենք նաև ռազմաճակատում»,- ասաց նա։
Հիմնադրամի նախագահը հայտնեց, որ վերջին ժամերին 3 մլն դոլար են փոխանցել «Հովնանյան» և «Ալեք Մանուկյան» հիմնադրամների նախագահը, «Եսայան և ընկերները»՝ 1 մլն դոլար։
Արշամյանը տեղեկացրեց, որ հիմնադրամին փոխանցվող գումարները ծախսվում են մեր բանակը և թիկունքն ամրապնդելու համար։