ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել հրադադարի ռեժիմ հաստատել Լեռնային Ղարաբաղում, քանի որ զոհերի թիվը աճել է Հարավային Կովկասի այդ տարածաշրջանի մարտերի ընթացքում, տեղեկացնում է Reuters-ը:
«Չափազանց կարևոր է, որ մենք շատ հստակ ուղերձ ուղարկենք բոլոր կողմերին, պահանջելով անհապաղ դադարեցնեն մարտերը: Մենք պետք է ջանք գործադրենք խաղաղ, բանակցային լուծում գտնելու համար», - ասել է Ստոլտենբերգը և խոսքն ավարտել. «Խնդիրը ռազմական լուծում չունի»:
Մարտերը սկսվել են սեպտեմբերի 27-ին և 1990-ականներից հետո, երբ մոտ 30,000 մարդ զոհվեց, հասել են ամենավատ մակարդակին: