Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասնը պետք է հայտնել․ ՊՆ ներկայացուցիչ
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ի տարբերություն Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեցնելու մասին լուրի, բոլոր այդ իրավիճակում հայտնված օբյեկտների մասին լուրերը չեն հրապարակվում, բայց այնպես չէ, որ դրանք չկան։
«Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասն պետք է հայտնել։ Միշտ չէ, որ այն լուրերը, որ հայտնում ենք, ստատիկ դիրք ունեն, իրավիճակը դինամիկ զարգացման մեջ է, դրանք շատ արագ փոփոխվում են։ Սպասեք լավ լուրերի, միևնույն է՝ հաղթելու ենք»,- նշեց Հովհաննիսյանը։