Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է երևանաբնակ հերոսների՝ Էդգար Մարկոսյանի ու Յուրի Ալավերդյանի ընտանիքներին, շնորհավորել, շնորհակալություն հայտնել ու խոնարհվել նրանց սխրանքի առաջ բոլոր երևանցիների անունից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ճակատում կանգնած ԲՈԼՈՐ տղաները անխտիր հերոսներ են, իսկ այս տղաներն իրենց սխրանքով ոգեշնչում են բոլորիս:
Փա՜ռք հերոսներին:
Հաղթանակը անխուսափելի է»,- գրել է Մարությանը։