Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, նաև Ֆրանսիայում շարունակվում են Ադրբեջանի և Թուրքիայի հրահրած ագրեսիայի դեմ ցույցերը:
Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքը ևս ցույց էր կազմակերպել: Նոտղը Դամ դը լուղդ եկեղեցում զոհվածների հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Ցույցի մասնակիցները «Ալիև ահաբեկիչ» վանկարկումներով քայլերթով գնացել են Մագինեո հրապարակ, որտեղ ելույթներ են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիացի քաղաքական գործիչներ:
Այսօր առավոտյան ևս հայ համայնքի ներկայացուցիչները ցույց են կազմակերպել՝ փակելով Ֆրանսիա- Բելգիա, Լյուքսեմբուրգ ճանապարհը՝ պահանջելով միջազգային հանրությանը՝ գնահատական տալ ստեղծված իրավիճակին և սանձել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան: