«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից հետո մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակներում այսօր՝ ժամը 18։20-ի սահմաններում հանգանակված ընդհանուր գումարն անցել է 40 միլիոն դոլարի սահմանը։
Նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):