Թուրքական քարոզչությունը սայթաքում է թույլ տվել՝ գրում է Region Monitor-ը: Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ֆոնին թուրքական իշխանամետ Sabah թերթը փչացրել է թուրքական քարոզչությունը:
Թերթն ընդունել է, որ Ադրբեջանն է սկսել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ: Պարբերականը հրապարակել է մի հոդված, որում մատնել է Էրդողանին՝ բացահայտորեն խոստովանելով, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը: