«Լուրերի» հարցազրույցը Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսի հետ։
-Շնորհակալ եմ այս հնարավորության և Ձեր աջակցության համար: Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ սեպտեմբերի 27-ի ադրբեջանական հարձակումից հետո լիակատար աջակցություն հայտնեց Հայաստանին և Արցախին: Ի՚նչ մակարդակում էր այս աջակցությունը և ինչպես կարող ենք աշխարհին ստիպել լսել Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի և այլ երկրների դատապարտող ձայները:
-Որպես Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ թույլ տվեք արտահայտել իմ բարեկամությունը հայերի նկատմամբ: Մեզ համար դուք եղբայրներ եք: Շատ մտահոգ եմ Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ: Դա մտահոգիչ է Եվրոպայում բոլորիս համար: Այն տարածքում, որտեղից ես ընտրվել եմ որպես օպատգամավոր, մոտ 7000 հայ է ապրում, դրա համար իմ վերաբերմունքը յուրահատուկ է: Ակնհայտ է, որ Թուրքիան մեկուսացված է Եվրամիությունից, Էրդողանը խուլիգան տղա է, որ խուլիգանություն է անում ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ Սիրիայում, Արևելյան Միջերկրականում և սա խնդիր է, գլոբալ, տարածաշրջանային սպառնալիք: Դրա համար ես հասկանում եմ ձեր հանրության մտահոգությունը և Թուրքիայի արբանյակ Ադրբեջանի հարձակման պատճառը: Տեսեք՝ ինչ է կատարվում թուրք-ֆրանսիական հարաբերություններում, Թուրքիան անհասկանալի հարաբերություն ունի նույնիսկ Գերմանիայի հետ՝ չնայած տնտեսական շահերին, որովհետև Էրդողանի ագրեսիան անընդունելի է: Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը ԵՄ երկրներ են և բնականաբար, նրանք կարևորում են ժողովրդավարությունը: Մենք չենք մոռանում , որ Հայաստանը ժողովրդավարության բարձր մակարդակի հասած երկիր է, մինչդեռ նույնը չես կարող ասել Ադրբեջանի մասին: Նրանց ընտրությունների անցկացում է հեռու է ժողովրդավարությունից, և, Բրյուսելը, բնականաբար, գիտի սրա մասին: Բայց դուք ինձ կոնկրետ հարց տվեցիք և ես չեմ ուզում խուսափել դրանից: Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական հանձնաժողովի անդամ երկու պատգամավոր անցած շաբաթ դուրս են եկել հանձնաժողովից Ադրբեջանի ագրեսիայի և, իհարկե, Թուրքիայի ներգրավվածության պատճառով: Բացի դրանից, եվրախորհրդարականները նույնպես նախաձեռնություններ են սկսել Թուրքիայի և նրա արբանյակը համարվող Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Եվրոպան խաղաղասեր է: Հունաստանի մեծ քաղաքներում ցույցեր են Ադրբեջանի հարձսակման դեմ , բայց դրա կազմակերպիչը միայն հայերը չեն , նաև հույներն են: Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսն ամուր արմատներ ունեն, և այս փոխըմբռնման պատճառն այն է, որ մենք ընդհանուր վախ ունենք: Մենք էլ, դուք էլ տեսել ենք թուրքերի ցեղասպանությունը, մեզ միավորում է վախը Օսմանյան կայսրությունից: Ակնհայտ է, որ Էրդողանն ու նրա վարչակազմը փորձում են վերականգնել Օսմանյան կայսրությունը, բայց Հունաստանը, Հայսատանը, Կիպրոսը, Սիրիան և տարածաշրջանի շատ երկրներ հասկանում են, որ դա չի կարող տեղի ունենալ: Մենք անկախ պետություններ ենք, մենք Օսմանյան կայսրության քաղաքացիներ չենք: Ակնհայտ է, որ պարոն Էրդողանը չի կարող լինել տարածաշրջանի վատ տղան:
-Պարոն Մարկոպուլոս, երբ Էրդողանը երկու ամիս առաջ մտավ Արևելյան Միջերկրականի հունական ջրեր, համաշխարհային առաջնորդները փորձեցին դատապարտել, բայց այդպես էլ առարկայական պատժամիջոցներ նրա նկատմամբ չկիրառվեցին: Ավելին՝ Արևելյան Միջերկրականից հետո Էրդողանը փորձում է ուժն արտահանել Հարավային Կովկաս: Հիմա ի՚նչ ակնկալիք ունեք միջազգային հանրությունից:
-Մենք այս ամբողջ ագրեսիան փորձում ենք հաղթահարել դիվանագիտական պատ ստեղծելով: Մենք փորձում ենք խնդիրն ամբողջովին ներկայացնել Եվրամիությանը, նախ որովհետև մենք ԵՄ-ում կշիռ ենք: Փորձում ենք ցույց տալ, թե ինչ է կատարվում Արցախում: Մեր աչքերը բաց են, մենք տեսնում ենք կատարվածը ձեր տարածաշրջանում և ամբողջ Հարավային Կովկասում: Թուրքիայի ագրեսիայի հետ մենք մեր սեփական խնդիրներն ունենք: Ժողովրդավարական և առաջադեմ Եվրամիությունը չի ընդունում թուրքական նավերի ներխուժումը հունական ջրեր: Հունաստանն ասում է, որ Թուրքիան մեր տարածքում չի կարող անել ինչ ուզում է: Թուրքիան պետք է մոռանա Օսմանյան կայսրությունը վերստեղծելու իր երազանքը: Այնպես որ, միակ լուծումը երկխոսությունն է: Երկխոսություն՝ առանց զենքի: Ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նույնն է ասում. Կլինի երկխոսություն, երբ զենքերը վայր դնեն:
-Դուք նշեցիք հայերի և հույների ընդհանուր արժեքների ու ընդհանուր ցավի մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող ենք մեկտեղել մեր ուժերը՝ Էրդողանի սպառնալիքներին դիմակայելու համար:
-Մենք դաշնակիցներ ենք: Մենք գործակցում ենք առևտրի, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում: Հայաստանը բարձր մակարդակի ժողովրդավարություն ունեցող երկիր է, Հունաստանը կկանգնի Հայաստանի կողքին, և մենք կօգնենք, որ ձեր խնդրի մասին լսեն աշխարհում: Մենք դաշնակից ենք, մենք եղբայրներ ենք: Մեր սիրտն ու միտքը ձեր խնդիրների հետ են:
-Եվ վերջում. ի՞նչ կոչ կանեք միջազգային հանրությանը, որ փակել է աչքերը կատարվող իրադարձությունների վրա:
-Ես ատում եմ հարձակումները, մանավանդ, որ դրանք ոչ թե Ադրբեջանի ծրագրի մասն են, այլ որովհետև Ռեջեփ Էրդողանն է այդպես ուզում: Հունաստանի կոչն աշխարհին հստակ է՝ տարածաշրջանում Թուրքիայի որևէ խուլիգնաություն չենք ընդունելու: Էրդողանը նույնն արեց Արևելյան Միջերկրականում, Լիբիայում, Սիրիայում: Բավական է: Չմոռանաք, որ Հունաստանը եվրոպական ուժ է: Իհարկե, մենք էլ մեր խնդիրներն ունենք, բայց մենք Եվրոպայի սրտում ենք: Եվ եթե Թուրքիան կարծում է, որ մենք՝ Կիպրոսը, Սիրիան, Հունաստանը, Հայաստանը իր Օսմանյան կայսրույան երազանքի մի մասն են, պիտի արթնանա այդ երազից: Շնորհակալ եմ պարոն Մարկոպուլոս: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Խաղաղություն բոլորիս: Իմ սիրտը պատկանում է Հայաստանին: