Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք՝ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Քիչ առաջ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ հայտարարել էր՝ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով ՊԲ-ն ետ է քաշել զորքերը, որպեսզի խուսափի ավելորդ զոհերից, ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։