Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:
Օրակարգում ընդգրկված երկու հարցից մեկը վերաբերում է Երևան քաղաքի ավագանու որոշմանը, որի համաձայն՝
1. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 100 մլն դրամ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։