Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է, որ մինչև հաջորդ իրազեկումը չեղարկվել են Իրանի բոլոր ներքին ավիաընկերությունների և Turkish Airlines-ի՝ Իրանից դեպի Թուրքիա չվերթերը՝ գրում է Ermenihaber-ը։
Դեպի Թուրքիա իրանական ավիաընկերությունների թռիչքները կրկին դադարեցվել են դրանց վերսկսումից ընդամենը մի քանի օր հետո՝ հավելել են CAO-ից։
Իրանից Թուրքիա թռիչքների դադարեցման մասին որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ։ Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել միայն Իրանի և Թուրքիայի քաղաքացիներին վերադարձնելու համար, որի պատճառը COVID-19-ի տարածման աճն է։