Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ տրամադրել` քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում ժամանակավոր պատսպարված մեր հայրենակիցներին։
Պարենային մթերքներն Արցախ է հասցրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Այն տրամադրվում է նաև շրջաններում գտնվող մեր հայրենակիցներին։