Մեքենաներով բերում, կամավորներն էլ ըստ անհրաժեշտության տեսակավորում են, փաթեթավորում: Չեն մոռանում մակագրել. մաղթանքներն էլ ուժ կտան սահմանը պահող զինվորին:
Նարե Իսրայելյան (կամավոր) - Կապ չունի՝ մենք ճանաչում ենք այդ զինվորին թե ոչ, բոլորը մեզ համար հարազատ եղբայր են:
Գիշերը չեն քնում, աշխատում են հերթափոխով: Մոտ 200 կամավոր բաժանվել են խմբերի, տեղում ստեղծել բացօթյա պահեստ: Սնունդը, հագուստը, մնացած ապրանքները դասավորում են գծանշված պահեստում, հետո բարձում մեքենաներն ու ուղարկում պահեստ, որտեղից էլ ուղղությունը՝ առաջնագիծ:
Գևորգ Ղազարյան (կամավոր) - Առաջին օրը ուրիշ ձև էինք հավաքում, հիմա ուրիշ կարգով, էնքան ենք անում, որ մարդկային ռեսուրսի քանակով մի տեղ կենտրոնանաք, շատ մարդ չկուտակենք:
Կամավորների խումբը կապի մեջ է Պաշտպանության նախարարության հետ: Ասել են՝ ոչնչի կարիք չունեն, պահեստներում ամեն ինչ կա: Բայց կամավորները տանը նստելու փոխարեն գերադասում են պահեստավորել ինչ հնարավոր է, գուցե պետք գա:
Դավիթ Հարությունյան (կամավոր) - Ցանկալի է շուտ՝ ռացիաներ հավաքել մինչև 2 կմ հեռավորության, սննդից պահածոյացված մետաղյա տարաներով սնունդ, ծխախոտ:
Հավաքված դեղորայքի հարցերով զբաղվում են ուսանող բուժքույրերը: Ուղարկում են առողջապահության նախարարության տեսակավորման կետ, մնացած հարցերով կառույցն է զբաղվում:
Դավիթ Հարությունյան - Նախարարությունը նույն օրը ստուգում է սորտավորման ժամկետները, ըստ անհրաժեշտության ուղարկում հիվանդանոցներին կամ Արցախ:
Կաշխատեն ինչքան պետք լինի, միայն թե սահմանին ոչնչի պակաս չլինի: Գործին զուգահեռ տղաները նաև կամավորագրվել են, սպասում են իրենց հերթին: Աղջիկներն էլ ասում են՝ արկղերի մեջ ուղարկում են նաև մեծ սեր՝ մինչև վերադառնան: