1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի դեպքերի քրոնիկոնը:
Հերթական սուտը վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում. ՊՆ խոսնակ
Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում՝ հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: (ժամը 23։58)։
ՊԲ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի լայնածավալ հարձակողական գործողությունները
Հակառակորդի կորուստները՝ 04.10.2020 դրությամբ
Հակառակորդի կորուստներն այսօրվա դրությամբ կազմում են՝ 17 ինքնաթիռ,14 ուղղաթիռ,124 անօդաչու թռչող սարք, 368 տանկ և ՀՄՄ, 4 ինժեներական զրահատեխնիկա, 82 ավտոտրանսպորտ, 4 «Սմերչ», 3154 զինծառայող։
Հակառակորդն այսօր ունեցել է մոտ 400 զոհ, 700 վիրավոր․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ տեղեկացրեց, որ հակառակորդն այսօր տվել է 400 զոհ, 700 վիրավոր։ Խոցվել են 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ։
Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում. Շուշան Ստեփանյան
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ժամը 19։57-ին գրառում է կատարել Ֆեյսբուքում և հայտնել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են:
Հակառակորդի ավտոշարասյունը խոցվում է Մատաղիս տանող ճանապարհին
Տեսանյութ
ՀՀ Կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ
5 զինծառայողի շնորհվել է Արցախի հերոսի կոչում. ԱՀ նախագահ
ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ, 2 տանկ․ ՊՆ խոսնակ
Ստեփանակերտի հրետակոծությունը
Ներկայացնում ենք 1lurer.am-ի բացառիկ լուսանկարները:
Տեսանյութ
Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում. կան տուժածներ. Հովհաննիսյան
Կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ՝ գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: (ժամը 12։06)
Արցախի ՊԲ-ն հզոր հարվածներ է հասցնում Ադրբեջանի խոր թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին. ՊՆ խոսնակ
Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ստեփանակերտի հրետակոծումը
Տեսանյութ
Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. ԱՀ նախագահի խոսնակ
Ժամը 10։44-ին Ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահի խոսնակը։ Հիշեցնենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։
Հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր. ԱՀ նախագահ
«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Լուսանկար