ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքում տեսանյութ է տարածել և գրառում կատարել՝ նշելով.
«Սա երեկվա Ստեփանակերտն է՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մայրաքաղաքը՝ խիտ բնակեցված քաղաքացիական քաղաք: Ադրբեջանական զինուժը բազմիցս օգտագործել է արգելված կասետային մարտագլխիկներով հրթիռներ:
Այս խաղաղ քաղաքը, նրա խաղաղ բնակչությունը մշտական հարձակման են ենթարկվում: Կան շատ զոհեր և վիրավորներ»: