Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը դադարեցնելու պլան է նախապատրաստել՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Նա հայտնել է, որ Իրանի համար անընդունելի են իր սահմանին կոնֆլիկտները:
«Մենք արդեն հարևան երկրներին կոչ ենք արել ձեռնարկել նախազգուշական միջոցներ»,- «Իրնա» գործակալության փոխանցմամբ ասել է նա:
ԻԻՀ ԱԳ նախարարը նաև նշել է. «Առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք, որ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս հակամարտությունը չունի կարգավորման ռազմական միջոց: Մենք շեշտում ենք, որ ռազմական գործողությունները պետք է հնարավորինս շուտ դադարեցվեն և ժամանակին սկսվեն քաղաքական բանակցությունները: Իրանը պատրաստել է ծրագիր, որն այդ շրջանակներում է»: