ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Հաջիևը հայտարարել էր, որ իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել։ Նաև լուսանկարներ էր հրապարակել։
««Հայկական» հրթիռի ինչպիսի քաղաքակիրթ պահվածք։ Այնքան նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիք, ծիծաղելի է»,- գրել է Թաթոյանը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է այցելել Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրեր և տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրթիռների պատճառած կորուստները։