«Հաղթելու ենք» վանկարկումներով՝ Արցախին ու սահման պահող զինվորին քաջալերող ակցիա է անցկացրել նաև Արգենտինայի հայությունը:
Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ մեր հայրենակիցները Բուենոս Այրեսում դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան, աշխարհին կոչ արել զսպել ցեղասպան Թուրքիային: