Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, նշել՝ ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան:
Նշվում է, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը հավանաբար եղել են քաղաքացիական օբյեկտները ինչպես շփման գոտում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում, ինչպես նաև այդ հարձակումների անհամաչափությունը անընդունելի վտանգ են ներկայացնում տարածաշրջանային կայունությանը:
Հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությանը՝ նախարարները կողմերին նորից կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը: