ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հերոսական դրվագ է ներկայացրել ռազմաճակատից:
«Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, ԻԳԼԱ համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ»,- գրել է Ստեփանյանը: