Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները»,- գրել է Պողոսյանը: