«Մարդ այսպիսի պատմություն ու մշակույթ կունենա. Պատմության թանգարանում են մեր հերոսների սրերը»,- հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հայկական բանակի հերոս տղաների պատվին հոկտեմբերի 6-ից Հայաստանի պատմության թանգարանում ի ցույց կդրվեն Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը: Տարբեր ճակատամարտերում հաղթանակներ կերտած սրերը երիտասարդներին կփոխանցեն իրենց մեջ կուտակած ուժը, էլ ավելի կբարձրացնեն մեր բանակի ոգին և հաղթելու կամքը։ Պատվով հաղթանակը ծնում է ուժի իրավունքը, ահա թե ինչ է պատգամում Զորավար Անդրանիկի ադամանդակուռ սուրը մեր նորօրյա ազատամարտիկներին։
Մուտքի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի հայոց բանակին»,- տեղեկացրել է նախարար Հարությունյանը: