Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։
Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց քայլերը ծրագրելիս։
Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե
ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին»,- գրել է ՊՆ խոսնակը։