«Հայաստանի Հանրապետության տարածքից հորինված հարվածները ծառայում էին քողարկելու իրենց գործողությունների սանձարձակությունների լեգիտիմությունը, բայց դրանք անպատիժ չեն մնացել ու չեն մնա»,- անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների՝ ՀՀ տարածքից հարվածների մասին հայտարարություններին մեկնաբանել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը խոսել է զինվորների տրամադրության մասին՝ ասելով. «Մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է… նրանց աչքերը փայլում էին գործողություններից, ցուցաբերած քաջությունից ու հերոսությունից»: