Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ն․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։