Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատահաբար հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:
Նա Արցախի Պաշտպանության բանակի կողմից Գյանջայի ռազմական ավիաբազային հասցված հարվածի հետևանքները ցույց տալու համար Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում հստակ երևում է, որ տարածքում թուրքական բանակի համազգեստով զինծառայողներ են կանգնած:
Ավելի ուշ լուսանկարը հեռացվել է: Հաջիևը պարզաբանել է, թե իբր թուրք զինվորականները պարզապես ուսումնավարժանքի են մասնակցել: