«Հայաստանի Հանրապետության սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է: Զինված ուժերը հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին, վերախմբավորումներին, լիովին տիրապետում են իրավիճակին»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Երևանը վտանգված չէ, բայց շեշտեց՝ մենք փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում:
Հովհաննիսյանը խոսեց նաև հակառակորդի գործողությունների մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժի կառավարումը եթե ոչ ամբողջովին, ապա առանձին զինատեսակների մասով փաստացի հանձնված է Թուրքիայի զինված ուժերին, և նրանց փոխայցելությունները մեզ համար նորություն չեն:
«Հայաստանի ժողովուրդը, Արցախի բանակը փաստացի կռվում են թուրք-ադրբեջանական զինված ուժերի դեմ»,- ասաց նա: