Եվրոպական խորհուրդը պետք է բանաձև ընդունի և պարտադրի կողմերին հրադադար հաստատել, բայց նաև միջոցներ պետք է ձեռնարկվեն Թուրքիայի վերաբերյալ, որովհետև Թուրքիայի ամբողջ ռազմավարությունն է պատճառը, որ այսօր իրավիճակը այդպիսին է: Կարճ ասած՝ այսօր Թուրքիան Հայաստանում է, Ղարաբաղում, բայց վաղը կարող է լինել Բալկաններում, եթե ոչինչ չանենք: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: