ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ադրբեջանցիները պաշտոնապես հայտարարում են, որ վերցրել են Ջեբրայիլը ու որպես ապացույց ներկայացնում են լուսանկար ու տեսանյութ, մինչդեռ Մովսիսյանն ընդգծել է, որ երկուսն էլ արված են Արցախ-Իրան սահմանի իրանական կողմից:
«Խոդաաֆարինի կամուրջն է»,- գրել է Մովսիսյանը: