ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Մի ուշագրավ առանձնահատկություն։ Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Ոչ մեկը կատապուլտ չի լինում։
Հարց է առաջանում, իսկ միգուցե չե՞ն կարողանում, որովհետև անջատված է կատապուլտը։ Այսինքն՝ Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա, այլև ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում»,- գրել է Հովհաննիսյանը։