Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:04-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Շենգավիթ» ԲԿ-ի նկուղային հարկում՝ 21 քմ։ Այրվում են կենցաղային իրեր և աղբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։