ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են:
«Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության»,- գրել է Ստեփանյանը: