«Oրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել բռնությունները՝ խոստանալով լայնամասշտաբ աջակցություն ԼՂ իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։
Սա 173 քաղաքական գործիչների պահանջն է, որոնք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ ստորագրություններ են ուղարկել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում իր ռազմավարությունը։