ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Արցախի նկատմամբ հակառակորդի ռազմական ագրեսիային ու դրան մեր պատասխան գործողություններին:
Նախագահը նշեց՝ առաջնագիծ է գնացել առաջին հերթին ոգևորելու կենաց-մահու կռիվ տվող մեր սպաներին ու զինվորներին:
«Բանակն ամբողջությամբ փառքով կատարում է իր առջև դրված խնդիրը։ Հրամանատարից՝ գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որը գտնվում է առաջնագծում, փայլուն կատարում են իրենց առջև դրված խնդիրը։ Եվ ուզում եմ հպարտությամբ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե ամենալավ սպառազինություններով զինված, ամենաուժեղ, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը։
Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորիների առաջ, ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր պարծանքն եք։ Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը՝ ամեն սանտիմետրի համար դուք պայքարում եք։ Ուզում եմ գոհունակությամբ նշել մեր սպայական անձնակազմի հերոսության մասով, որոնք իրականում հրաշքներ են գործում, վտանգելով կյանքը, անտեսելով մահը։ Մեզ դա է պետք, եթե մենք հաղթահարենք ապրելու համար այդ բարդույթը, մենք հաղթելու ենք։ Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք զոհվելու»,- նշեց ԱՀ նախագահը։
Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր իր հրամանագրով հինգ հոգի արժանացել են Արցախի հերոսի կոչման։
Նրանցից մեկը Դավիթ Լյովայի Գրիգորյանն է, որ սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով հասցրել է Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ։ Շարունակում է ծառայել՝ գտնվելով առաջնագծում։
Էդգար Էդվարդի Մարկոսյան, որն այս ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է թշնամու 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։
Յուրա Հայկարամի Ալավերդյան՝ Ֆիզուլիի հատվածում խոցել է 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա։
Նրանք երեքն է ժամկետային զնծառայողներ են՝ հավելելց նախագահը։
Գնդապետ Շաքարյանը, որ Արցախյան գոյամարտի աաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։
Դավիթ Վանիկի Ղազարյանը Արցախի հերոսի կոչումը կստանա հետմահու՝ նշեց նախագահը՝ հավելելով, որ նա կռիվը վարել է ոչ մի քայլ հետ սկզբունքով, կատարել է հերոսություն։