Հոկտեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 4-6-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 4-ի երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: