Ռազմական դրության պայմաններում Արցախում քաղաքացիական բնակչության առաջնային կարիքները հոգալու, ժամանակավոր ապաստարաններում նրանց կենցաղային խնդիրների լուծման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախի Հանրապետությանն է փոխանցել մեծածավալ մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների և բնաիրային այլ պաշարների տեսքով: Հումանիտար օգնությունը Արցախ է հասել հոկտեմբերի 1-ին:
Օգնության ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 145 մլն դրամ:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: