Ռազմական դրության պայմաններում 117 հեռախոսահամարով գործում է տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել բոլոր հարցերով՝ բացառությամբ պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Միասնական հեռախոսաhամարին կարող եք զանգել նաև սոցիալական աջակցություն առաջարկելու և ստանալու նպատակով:
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակում սոցիալական աջակցության ցանկացած առաջարկների կամ կարիքի դեպքում կարող եք գրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջին»,- գրել է նա: