Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ Անկարային տված խոստումը չկատարվի, ապա Թուրքիան «կանի բոլոր անհրաժեշտ գործողությունները»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Երկրի նախագահն ավելացրել է, որ Թուրքիայի համար «անընդունելի են բոլոր այն քայլերը, որոնք կարող են Սիրիայի Իդլիբում հանգեցնել հումանիտար ճգնաժամի»:
2019-ի հոկտեմբերին Թուրքիան ու Միացյալ Նահանգները պայմանավորվել էին, որ Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, և թուրք-սիրիական սահմանի բուֆերային գոտուց դուրս կբերվեն քրդական խմբավորումները: