Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել են հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները` հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ այս առնչությամբ գրել է. «Հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել»։