Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հանդիպել եմ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը»,- գրել է Հարությունյանը:
Նա կոչ է արել մարտական առաջադրանքները կատարելով՝ շարունակել առանց կորստի։ «Մենք ազատ երկրում ապրելու իրավունք ենք վաստակել։ Այսօր Հայրենիք ունենալու և չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում, ունենք առաքելություն մեր երկրի, մեր սերունդների առջև։ Ես էլ եմ լինելու Ձեզ հետ՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր ապագայի»,- ասել է ԱՀ նախագահը։