Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։21-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է նռնականման առարկա։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը։
Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերել է 1 հատ Ֆ-1 տեսակի առանց պայթուցիչի հին ժանգոտ նռնակ և տեղափոխել անվտանգ տարածք։