Հայաստանում ու Արցախում բնակվող հույները հայերի կողմից մարտնչում են Արցախում: Այս մասին Greek Riviera News-ին հայտնել է ՀՀ-ում ազգային փոքրամասնության հունական համայնքի նախագահ Մարիա Լազարևան:
Հունական համայնքի ղեկավարը բացառիկ հարցազրույցում ընդգծել է, որ Արցախում հունական փոքր համայնք կա՝ 40 մարդ, որոնց հետ ամեն օր շփման մեջ է:
«Ազգությամբ հույն որոշ կամավորներ ու զինվորներ այժմ Արցախում են, որոնք պայքարում են իրենց հայրենիքի համար, որտեղ նրանք ծնվել ու մեծացել են: Մարդիկ շատ հուզված ու լավատես են: Մենք վստահում ենք մեր բանակին և մեր մարտական ոգուն: Սա ոչ թե փոքր հողակտորի, այլ հանուն սիրելի հայրենիքի ու ազատության պատերազմ է»,- ասել է Մարիա Լազարևան: