Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ անդրադառնալով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:
«Համերաշխությունս եմ հայտնում հայ ժողովրդին, որն այսօր կրկին ռմբակոծվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եվ կրկին միակ հնարավոր ճանապարհը խաղաղությունն է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ժոան Բալդովին: